Սուրբ Ղազար կղզին և Մխիթարյան միաբանությունը

admin

12 Ապրիլ 2019

No Comments

Սուրբ Ղազար կղզին և Մխիթարյան միաբանությունը

Սկսած 1717թ․-ից  Մխիթարյանն միաբանության մշակութային գործունեությունը (հիմնված 1701 թ-ին Մխիթար Սեբաստացու կողմից) ամբողջությամբ փոխեց այս փոքրիկ կղզու պատմությունը, որը գտնվում է Վենետիկի ծովածոցում: 18-րդ դարում Սուրբ Ղազար կղզին դարձավ Իտալիայի ամենաազդեցիկ հայ համայնքներից մեկը, որտեղ հայ ժողովուրդը դարեր շարունակ պահպանում է իր մշակութային ժառանգությունը: Այստեղ դուք կգտնեք 5․000-ից ավելի ձեռագիր հավաքածուներ տարբեր լեզուներով, 15․000 կտոր անտիկ և ժամանակակից արվեստի գլուխգործոցներ: Ավելին, գրադարանի սենյակներից մեկում կա եգիպտական ​​մումիա, որն ավելի քան 2700 տարեկան է: Այն կղզուն նվիրաբերվել է Եգիպտոսում ֆրանսիայի հյուպատոսը, ով ազգությամբ հայ էր:

 

Մեկ այլ հետաքրքիր փաստ Սուրբ Ղազարի պատմությունից: Գիտեք, ով է Վենետիկից եկել կղզի հայերեն սովորելու համար: Հենց ինքը Լորդ Բայրոնը! Նա 1816-1817 թվականներին ամիսներ շարունակ խորապես ուսումնասիրեց «գրաբարը» (հին հայերենը): Ի ուրախություն ողջ հայ ազգի, նա մի քանի թարգմանություն ունի հայերենից անգլերեն եւ հակառակը:

 

Բացի այդ, կղզին բարի համբավ էր վայելում նաև Նապոլեոն Բոնապարտի մոտ: 1810 թ.-ին նա վանքին հատուկ թույլտվություն տվեց գործունեության հետագա ծավալման համար, ի տարբերություն այլ կրոնական հաստատությունների, որոնք զրկված էին նման հնարավորությունից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բնակարանային որոնում

ԱՄՐԱԳՐԵԼ

ԺԱՄԱՆՈՒՄ

03

Dec
ՄԵԿՆՈՒՄ

04

Dec

1 ՀՅՈՒՐ