Հայկական Սբ․ Ղազար կղզու «Վարդանուշը»

sarlux

19 Օգոստոս 2019

No Comments

Հայկական Սբ․ Ղազար կղզու «Վարդանուշը»

Վենետիկում ՝ հայկական Սբ․ Ղազար կղզում, հատուկ խոհարարական բաղադրատոմս գոյություն ունի, որը  պահպանվել և մեր օրերս է հասել 1800 թվականից:

 

18-րդ դարում ծովածոցային կղզում բնակավայր հաստատելուց հետո, Մխիթարյան միաբանության հայրերը «Վարդանուշը» Մերձավոր Արևելքից բերեցին իրենց հետ:

 

Վարդանուշ բառը հայերեն բառ է, բառացիորեն թարգմանաբար Վարդ նշանակում է վարդ Ծաղիկ, Անուշ՝ քաղցր:

 

Կարմիր վարդը, որից ձեռք է բերվում ջեմը, մշակվում է անմիջապես վանքի պարտեզում ՝ ավանդական արևելյան բաղադրատոմսի համաձայն:

Ծաղկման շրջանը մայիսն է, որի ընթացքում վանքի հայրերը հավաքում են վարդի ծաղկաթերթերը։ Ըստ ավանդույթի բերքը պետք է հավաքել լուսաբացին և մայրամուտին:

Հումքը հավաքելուց հետո սկսվում է վերափոխման գործընթացը, որն ավարտվում է մոտ երկու շաբաթվա ընթացքում:

 

Ընթացակարգը հետևյալն է.

– Կարմիր վարդի ծաղկաթերթերը մանրացվում են շաքարավազի և կիտրոնի հյութի հետ միասին

– Այնուհետև խառնուրդը զտվում է կիտրոնի հյութով

–  Ստացված խառնուրդը եփում են ջրի և շաքարի մեջ

Ստացված մուրաբան, իր խիստ հագեցած համով և բուրմունքով, ավանդական և յուրօրինակ նվեր է համարվում։ Հաճախ այս քաղցրով հյուրասիրում են նաև վանքի հյուրերին:

 

Բարեբախտաբար, արդեն  հնարավոր է գնել Վարդանուշ Սբ․ Ղազար կղզու խանութից, հուսալով վերջինիս առկայության վրա, քանզի պատրաստվում է խիստ սահմանափակ քանակությամբ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բնակարանային որոնում

ԱՄՐԱԳՐԵԼ

ԺԱՄԱՆՈՒՄ

03

Dec
ՄԵԿՆՈՒՄ

04

Dec

1 ՀՅՈՒՐ